Բիլ Գեյթսը պատվաստվել է Covid-19-ի դեմ![]() 23 հունվարի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որը ֆինանսավորում է տարբեր բժշկական հետազոտություններ և պատվաստման ծրագրեր Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի միջոցով, պատվաստվել է Covid-19-ի դեմ։ Նա լուսանկար է հրապարակել Twitter-իր միկրոբլոգում, որտեղ ստանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը։ Գեյթսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են պատվաստանյութի մշակմանն ու տարածմանը, և նշել, որ լավ է զգում իրեն։ «65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ պատվաստվելու Covid-19-ի դեմ։ Այս շաբաթ ես ստացել եմ պատվաստանյութի իմ առաջին դեղաչափն ու հիանալի եմ ինձ զգում։ Շնորհակալություն բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կանոնակարգող մարմիններին ու առաջտար բուժաշխատողներին, որոնք հնարավոր դարձրին այս պահը»,- գրել է նա։ Գեյթսն ապրում է Վաշինգտոն նահանգում, որտեղ պատվաստում են 65 տարին լրացած բոլոր անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին և ռիսկային այլ խմբերին։ Ավելի վաղ Գեյթսը կոչ էր անում ամերիկացիներին դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահել, քանի դեռ չկա պատվաստանյութ։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ մշակման փուլում գտնվող բոլոր պատվաստանյութերը լավ կաշխատեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |