Թուրքիան մտադիր է հարվածել քրդերին Սինջարում Իրաքի հետ համատեղ![]() 23 հունվարի 2021 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Իրաքի բանակի հետ համատեղ գործողություն իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ Իրաքի հյուսիսում՝ Սինջարում։ «Մենք պատրաստ ենք Սինջարում համատեղ գործողության Իրաքի հետ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն հայտարարում»,- ասել է Էրդողանը, գրում է «Վզգլյադը»։ Ինչպես նշել է Էրդողանը, իր բանակը կարող է «մի գիշեր» Սինջարում հայտնվել։ 2019-ի հոկտեմբերին Անկարան հայտարարել էր ՔԱԿ դեմ «Խաղաղակության աղբյուր» գործողության մասին Իրաքի հյուսիսում։ Հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվեց Էրդողանի հետ իրավիճակն առանց արյունահեղության լուծելու մասին՝ արդյունքում թուրքական զորքերի գործողությունը կասեցվեց։ Իսկ 2020-ի հունիսին Էրդողանը զորք մտցրեց Իրաքի հյուսիս։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |