ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա, ապաքինվել է ևս 224 մարդ

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա, ապաքինվել է ևս 224 մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,094-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 58-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Նախորդ օրը՝ հունվարի 24-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 637,544 թեստավորում, մեկ օրում՝ 779 թեստ:

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3047 դեպք կա, այլ պատճառով՝ 753։

Ապաքինվել է ևս 224 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154,932 է։ Փաստացի բուժվողների թիվը 7362 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---