Բնապահպաններն աշխարհում բնական աղետների աճ են գրանցում25 հունվարի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանները բնական աղետների աճ են գրանցում աշխարհում: 2000-2019թթ․ ավելի քան 11,000 էքստրեմալ եղանակային պայման է գրանցվել, որի հետևանքով մոտ 480,000 մարդ է զոհվել։ Նյութական վնասը կազմել է 2․56 տրլն դոլար։ Էքստրեմալ բնական երևույթների աճն անմիջական կապ ունի կլիմայի փոփոխությունների հետ։ Նման եզրակացության են եկել Germanwatch բնապահպանական կազմակերպության փորձագետները, գրում է Deutsche Welle-ն։ «2019-ը պատմության մեջ կմտնի որպես ավերիչ փոթորիկների տարի»,-ասվում է կազմակերպության պատրաստած Գլոբալ կլիմայական ռիսկերի ինդեքսում, որը հրապարակվել է հունվարի 25-ին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներն առավել խոցելի են մնում փոթորիկների, ջրհեղեղների կամ երաշտների դեպքում, սակայն վնասներն աճում են նաև զարգացած երկրներում։ Ըստ վարկանիշի՝ 2019-ին բնական աղետների համար առավել խոցելի էին Մոզամբիկը, Զիմբաբվեն և Բահամյան կղզիները։ Առաջին 10-յակում են նաև Ճապոնիան, Մալավին, Աֆղանստանն ու Հնդկաստանը։ Երկարաժամկետ վարկանիշում, որտեղ հաշվի են առնվում վերջին 20 տարվա (2000 - 2019 թթ․) էքստրեմալ եղանակայաին պայմանների հետևանքները, առավելապես տուժել են Պուերտո Ռիկոն, Մյանման և Հայիթին, որոնց հաջորդում են Ֆիլիպինները, Մոզամբիկն ու Բահամյան կղզիները։ Germanwatch բնապահպանական կազմակերպությունը Գլոբալ կլիմայական ռիսկերի ամենամյա ինդեքսը հրապարակում է 2006թ.: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |