Պատրոն Դավո․ Նախաքննական մարմինը բավարար պրոֆեսիոնալ չէ կամ ԶՈւ-ին 70-ականների զենք մատուցելու պատրանք է ստեղծում

Պատրոն Դավո․ Նախաքննական մարմինը բավարար պրոֆեսիոնալ չէ կամ ԶՈւ-ին 70-ականների զենք մատուցելու պատրանք է ստեղծում

PanARMENIAN.Net - Նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական կամ փորձել է իրականությունը խեղաթյուրելով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք, հայտարարել է բանակից $1 մլն խարդախությամբ հափշտակվելու մեղադրանքով բերման ենթարկված Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։

Նա բերման էր ենթարկվել փետրվարի 1-ին՝ բանակին 1980-ականների արկերի փոխարեն 70-ականների արկեր վաճառելու և 523 մլն դրամին համարժեք՝ $1 մլն խարդախությամբ հափշտակելու համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականում 1977 թվականը տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետն է, այլ ոչ մատակարված ապրանքի արտադրության։

«Մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։ Նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Գալստյանի հայտարարության մեջ նշվում է, որ քրգործով առկա տեղեկությունները պարունակում են նախաքննական ու պետական գաղտնիքներ, այդ պատճառով էլ ձեռնպահ են մնում չեն ներկայացնում գործին վերաբերող այլ մանրամասներ, որոնց լուսաբանումը «կբացահայտեր քրգործ հարուցելու և մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---