ԱՄՆ Կոնգրեսում արդեն սկսել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ քարոզարշավը

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության կողմից ընտրված կոնգրեսական Բիլ Շուստերն Կոնգրեսի իր գործընկերներին նախազգուշացնում է «ամերիկանաթուրքական հարաբերությունների պահպանման եւ զարգացման կարեւորության մասին»: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 434 անդամին հասցեագրված Բիլ Շուսթերի նամակում նշվում է, որ Թուրքիան շատ կարեւոր դեր է խաղում 2010 թվականի օգոստոսի 31-ին նախատեսվող Իրաքից ամերիկյան զորեքրի դուրսբերման գործում, ինչպես նաեւ Աֆղանստանում Վաշինգտոնի գործողություններում: Բիլ Շուսթերի նախաձեռնությունը կապված է ԱՄՆ 111 Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկման առնչությամբ հայկական լոբբիի ջանքերի ակտիվացման հետ, գրում է Christian Science Monitor-ը:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի 75 ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է նրանց, որ ԱՄՆ 111 Կոնգրեսում անպայման կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը, նշելով, որ թուրքական լոբբին ամեն կերպ կհակազդի դրան: Կոնգրեսական Շիֆը նաեւ հույս է հայտնել, որ չնայած Թուրքիայի կոշտ դիմադրությանը, ԱՄՆ նախագահ բարաք Օբաման կընդունի եւ կստորագրի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Շիֆի խոսքերով, Կոնգրեսի իր բոլոր գործընկերները հիանալի գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Բարակ Օբաման նույնպես կընդունի այդ:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---