Շտապօգնության 22 մեքենա ՀՀ-ին՝ «Թովմասյան» հիմնադրամից

Շտապօգնության 22 մեքենա ՀՀ-ին՝ «Թովմասյան» հիմնադրամից

PanARMENIAN.Net - «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը և սփյուռքահայ բարերար Արման Մայիլյանը հայ համայնքի աջակցությամբ շտապօգնության 22 մեքենա են նվիրել Հայաստանին։

Մեքենաները համալրված են բժշկական սարքավորումներով։

Բարեգործական հիմնադրամից շնորհակալություն են հայտնել նախաձեռնությանը միացած 12 բարերարի՝ Արտակ Թովմասյանին, Արման Մայիլյանին, Տիգրան Մկրյանին և ընկերներին, Արթուր Աբրահամին, Ասատուր Գյուլբենկյանին, Գարիկ Գալստյանին, Արթուր Մխիթարյանին, Նորիկ Գևորգյանին, Խաչիկ Կարապետյանին, Արթուր Միրզոյանին, Արկադի Իսախանյանին։

Բժշկական սարքավորումները տրամադրել է Բարսելոնայի հայ համայնքը։

44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո Արցախին հումանիտար օգնություն են ուղարկել աշխարհի տարբեր հատվածներից։ Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել էր, որ Արցախում այս պահին սոցիալական ու հումանիտար խնդիր չկա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---