Թուրքիայի ՌԾՆ ծրագրում է նոր ռազմակայան բացել Սեւ ծովի ափին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌԾՆ ծրագրում է նոր ռազմակայան բացել Սեւ ծովի ափին` Տրապիզոնում: Ծրագրվող Կայանը կդառնա Թուրքիայի երկրորդ ռազմակայանը երկրում, հաղորդում է Hurriyet daily-ն:



Թուրք զինվորականները հաստատել են, որ հիմա Տրապիզոնում կայանի ծրագրման եւ նյութա-տեխնիկական կահավորման վերաբերյալ աշխատանքներ են ընթանում: Կայանի շինարարությունը կսկսվի ամռանը:



Ավելի վաղ ԶԼՄ գրում էին այն մասին, որ Տրապիզոնի կայանը կարող է փոխարինել ԱՄՆ ՌՕՈՒ «Մանաս» կայանին Ղրղզստանում, որը վերջնականապես կփակվի տարվա վերջին: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը փետրվարին հայտնեց, որ ԱՄՆ իրենց չեն դիմել Սեւ ծովում «Մանասի» փոխարեն կայան ստեղծելու խնդրանքով: Ղրղզստանի կայանը առանցքային ճամբար էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համալրման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---