Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի․ ՀՖՖ-ն կաջակցի՝ այն միայն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելու պահանջով

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի․ ՀՖՖ-ն կաջակցի՝ այն միայն աթլետիկայի մրցումների համար  չօգտագործելու պահանջով

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն Արտաշատի մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ մարզ կատարած այցի ընթացքում։ Գիլոյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է մարզադաշտի պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։

Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ փոխնախարարը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը.

Այցի ընթացքում պաշտոնյաները քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող այլ հարցեր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---