Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան

Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան

PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին այցելել է Հանրապետության հրապարակում տեղակայված Հայրենիքի փրկության շարժման վրան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումն այժմ մարզային այցելություններ է իրականցնում։ Փետրվարի 20-ին հանրահավաք է նախատեսված Ազատության հրապարակում։

Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո։ Շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և մեկ տարի անց՝ ընտրություններ։ Շարժման վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---