Աջակցության նոր ծրագիր՝ արցախցիներին․ Պատերազմից հետո 15 մլրդ դրամ է տրամադրվել 100,000 արցախցու

Աջակցության նոր ծրագիր՝ արցախցիներին․ Պատերազմից հետո 15 մլրդ դրամ է տրամադրվել 100,000 արցախցու

PanARMENIAN.Net - 2021-ի մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ արցախցիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նոր որոշումը կընդունվի առաջիկա օրերին և գրավոր ընթացակարգով։

«Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: Պատերազմից հետո արդեն 15 մլրդ դրամից ավելի աջակցություն է տրամադրվել Արցախի 100,000-ից ավելի քաղաքացու»,- ասել էԱռաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---