Փորձագետներ. Պանդեմիայի պատճառով աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը

Փորձագետներ. Պանդեմիայի պատճառով աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը

PanARMENIAN.Net - Փորձագետները զգուշացնում են, որ պանդեմիայի պատճառով աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը։ Ըստ Global Drug Survey հետազոտության, թեև կորոնավիրուսի պանդեմիային ժամանակ փաբերն ու բարերը տևական ժամանակ փակ են եղել և ալկոհոլի վաճառքից ստացվող եկամուտները Գերմանիայում նվազել են, այնուամենայնիվ, աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը։

Պանդեմիայի ընթացքում ալկոհոլի օգտագործումն ավելացել է՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ տանը խմել, գրում է Deustceh Welle-ն։

Հարցմանը մասնակցել է 58,811 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Հարցման մասնակիցների 43 տոկոսն ասել է, որ ավելի հաճախ է սկսել ալկոհոլային խմիչքներ օգտագործել, իսկ 36 տոկոսը նշել է, որ ավելի մեծ ծավալով է ալկոհոլ խմում։

Նշվում է, որ դրան են նպաստել նաև մեկուսացումն ու հեռավար աշխատանքը՝ չէ որ տեսախցիկն ալկոհոլի հոտը չի փոխանցում։ Ըստ հետազոտության, աշխատանքն ու գոյատևման միջոցները կորցնելու վախը, միայնությունը, ձանձրույթը կարող են ալկոհոլային կախվածության պատճառ դառնալ։

Ըստ ԱՀԿ տվյալների, ամեն տարի ալկոհոլի չարաշահման պատճառով աշխարհում մոտ 3 մլն մարդ է մահանում, որից մեկ երրորդը՝ եվրոպական երկրների բնակիչներ են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---