ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ վերադարձած 5 գերուն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ վերադարձած 5 գերուն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 11-ին ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերու հետ։

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---