«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները կարող են արյան պլազմայի դոնոր դառնալ Covid-19-ով հիվանդների համար

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները կարող են արյան պլազմայի դոնոր դառնալ Covid-19-ով հիվանդների համար

PanARMENIAN.Net - Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածները կարող են արյան պլազմայի դոնորներ լինել Covid-19-ով հիվանդների համար, քանի որ պատվաստվածների մոտ դրա համար անհրաժեշտ հակամարմինների բավարար քանակ կա։ Այդ մասին հայտարարել է Գամալեի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը։

«Պրոտեկտիվ հակամարմինների մակարդակը համապատասխանում է այն ցուցանիշին, որը թույլ է տալիս մեզ բոլորիս դոնոր դառնալ։ Այսինքն հակամարմինների մակադարկը շատ բարձր է»,-ասել է Գինցբուրը, գրում է «Վեդոմոստին»։

Նա հավելել է, որ էքսպերիմենտալ ճանապարհով պատվաստանյութի ազդեցության ապացուցված տևողությունն առնվազն 9 ամիս է։

Հունվարի վերջում Մոսկվայի իշխանությունները հայտնեցին, որ մայրաքաղաքի բժիշկները հետազոտում են կորոնավիրուսով հիվանդներին «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների արյան պլազմայով բուժելու հնարավարությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---