IFJ-ին լրագրողական էթիկայի քարոզմանն ուղղորդված նոր կայք է գործարկել

PanARMENIAN.Net - Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) նոր կայք է գործարկել, որը նպատակ է հետապնդում քաջալերելու լրագրողական էթիկայի հիմնական կանոնների ապահովմամբ զբաղվող Լրագրողական էթիկայի նախաձեռնություն ընկերության գործունեությունը:



«Կայքը տեղեկատվության կարեւոր աղբյուր է լրագրողների եւ հետազոտողների համար: Կայքն ապահովվում է հիմնական փաստաթղթերի եւ ողջ աշխարհում հայտնի լրագրողների լավագույն աշխատանքների մատչելիությունը», - հայտարարել է IFJ-ի գլխավոր քարտուղար Այդան Ուայթը: Նրա խոսքերով, աշխարհում ժողովրդավարության հաստատման գործում ԶԼՄ-ների դերը դեռեւս երբեք այդքան կարեւոր չի եղել: «Ժուռնալիստիկան ապահովվում է վերլուծություն եւ մեկնաբանություններ, մարդկանց տեղեկություններ է տրամադրում` հնարավորություն տալով իրենց դերը խաղալու հասարակության կյանքում», - ընդգծել է Այդան Ուայթը, հաղորդում է Հայաստանում Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---