Ագարակի մոտ Ադրբեջանի կրակոցներից հետո ՌԴ սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացել

Ագարակի մոտ Ադրբեջանի կրակոցներից հետո ՌԴ սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզիԱգարակգյուղի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անկանոն կրակոցներից հետո ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացվել, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում։

«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։

Փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույց է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տեղադրելով փետրվարի 13-ին արված տեսանյութ։

Դրան հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---