Կրկին պղծել են ՀՀ և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանը

Կրկին պղծել են ՀՀ և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Երևանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Հայաստանի և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանին, տեղեկացնում է Galatv-ն։

Սա մի քանի օրվա ընթացքում երկրորդ նման գործողությունն է, երբ պղծում են հրեա ժողովրդի և ՀՀ-ի բարեկամության հուշարձանները:

Փետրվարի 12-ին Հոլոքոստի զոհերի հուշարձանին կարմիր ներկով գրություններ էին արվել՝ թվարկվել էին իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, անվամումները, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով վանդալիզմի այդ ակտին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվով հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի, քանի որ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն իսրայելական կառավարության քաղաքականության հետ խառնելն անընդունելի է: Նա նշել էր նաև, որ Նշվում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հրեա գիտնականները կոչ բարձրացրեցին իրենց պետությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Բազմաթիվ հրեա մտավորականներ քննադատեցին սեփական կառավարությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---