Հիլմի Գյուլեր. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը ձեռնտու է առաջին հերթին ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Թուրքիան աջակցում է Nabucco նախագծին եւ, ինչպես նախկինում, ցանկանում է մասնակցել վերջինիս իրագործմանը: Այդ մասին, ելույթ ունենալով «Թուրքիան Եվրոպայի էներգետիկ միջանցքն է: Հույսերն ու խնդիրները» թեմային նվիրված համաժողովում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերը:



«Մենք Nabucco նախագծին վերաբերվում ենք, ինչպես մեր երեխային: Այդ նախագիծը մենք ենք սկսել եւ հենց մենք էլ այն կիրագործենք, ինչպես դա արեցինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Թուրքիա-Հունաստան գազատարի դեպքում», -հայտարարել է Գյուլերը: Նրա խոսքերով, Անկարան ցանկանում է, որպեսզի Nabucco-ն ամենակարճ ժամանակահատվածում իրագործվի: «Մենք չենք ցանկանում քննարկումների վրա ժամանակ կորցնել: Ժամանակն է աշխատելու, այլ ոչ թե խոսելու», - նշել է թուրք նախարարը: Նա ընդգծել է, որ ներկայումս տարաձայնություններ կան Nabucco-ի վերաբերյալ, քանզի նախագծի մյուս մասնակիցները հաշվի չեն առնում Թուրքիայի կարիքները»



Խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի մասին, թուրք նախարարը հայտարարել է, որ բանակցություններում առայժմ էներգետիկ խնդիրներ չեն շոշափվել: «Ուշադրությունը կենտրոնացնելով էներգետիկ խնդիրների վրա, պարզ կդառնա, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը ձեռնտու է առաջին հերթին ԵՄ-ին, եւ հետո միայն Անկարային», - հայտարարել է Գյուլերը, հաղորդում է Անատոլիայի գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---