ՀՔԾ․ Զարուհի Փոստանջյանի դեմ քրգործ է հարուցվել Փաշինյանի դեմ սուտ մատնության համար

ՀՔԾ․ Զարուհի Փոստանջյանի դեմ քրգործ է հարուցվել Փաշինյանի դեմ սուտ մատնության համար

PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ քրգործ է հարուցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ դեմ սուտ մատնության հատկանիշներով, այն ուղարկվել է Գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Փոստանջյանը հայտարարել է, թե Փաշինյանը և կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008-ին գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հայտարարությունից հետո Փոստանջյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել վարչապետի և նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց:

Նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած տեղեկությունները և որոշվել է մերժել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Ըստ ՀՔԾ-ի՝ Զարուհի Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ (Սուտ մատնություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժում է ստեղծվել, վարչապետի հրաժարականն են պահանջում նաև առանձին քաղգործիչներ։ Իշխանությունն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին, ապա, չստանալով քաղուժերի համաձայնությունն արտահերթ անցկացնելու վերաբերյալ (քաղուժերից նշել էին, որ նախ հրաժարական են պահանջում), իսկ «Իմ քայլից» հայտնել էին, որ չկա դրա հանրային պահանջը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---