ԱՄՆ դեսպանը գերիների հարցը քննարկել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

ԱՄՆ դեսպանը գերիների հարցը քննարկել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 12-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում են դեսպանատնից։

Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարվածների արագ ու ապահով վերադարձի կարևորությունը:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ փետրվարի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ է ուղարկվել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---