Կճոյանի ու սանիկի գաղտնի հեռախոսազրույցը՝ օֆշորային գոտում գործարքների մասին

Կճոյանի ու սանիկի գաղտնի հեռախոսազրույցը՝ օֆշորային գոտում գործարքների մասին

PanARMENIAN.Net - Համացանցում է հայտնվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ու նրա սանիկի՝ Աշոտ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են օֆշորային գոտում գործարքների մանրամասները։

Մոտ 25 րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում՝ մասնավորապես Աֆրիկայում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոփոխելու մասին։ Կճոյանը զրույցի ընթացքում նշում է, որ իրեն անհրաժեշտ են ստույգ տեղեկություններ՝ հերքում անելու և «սուտ չխոսելու» համար։

Նրանք զրույցի ընթացքում մի շարք անձանց անուններ են նշում, որոնց հետ համագործակցել են կամ պատրաստվում են գործակցել։ Սուքիասյանը հայտնում է, որ գործարքների արդյունքում պայմանավորվել է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է կամ իր ու իր ընտանիքի, կամ միայն իր վրա։

Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային գոտում ունեցած կապերի մասին ավելի վաղ լրատվամիջոցներում գրվել է։ ԱԱԾ-ն 2020 թվականի ապրիլի 13-ին հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: ԱԱԾ-ի փոխանցմամբ ՝ 2010 թվականի ամռանը նշյալ հոգևորականն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում իբրև $12 մլն գումարի ներդրում է կատարել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---