Գորիսի փոխղեկավար․ Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է

Գորիսի փոխղեկավար․ Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է

PanARMENIAN.Net - Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հույս է հայտնել, որ Խնձորեսկի և Քարահունջի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցաջակցության ծրագրից դուրս մնալը վրիպում է։

«Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։

«Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։ Իրավիճակը նույնն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումներն անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։

Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,- ասվում է գրառման մեջ։

Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր ներառվել է սահմանամերձ համայնքների ցանկում: Փոփոխությունների արդյունքում բնակիչները կօգտվեն սահմանամերձ համայանքների համար նախտեսված արտոնություններից։Այդ համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկից, մասնակի փոխհատուցումներ (50 տոկոս) կստանան կոմունալ վճարների համար։ Նաև դպրոցական դասագրքերն անվճար կտրամադրվեն աշակերտներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---