ԳԱԱ նախագահ․ ՀՀ գիտհաստատություններն ԱԹՍ-ների մասով կարող են աշխատանքներ տանել

ԳԱԱ նախագահ․ ՀՀ գիտհաստատություններն ԱԹՍ-ների մասով կարող են աշխատանքներ տանել

PanARMENIAN.Net - ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի գիտությունը կարող է տարբեր բնույթի խնդիրներ լուծել՝ նաև ԱԹՍ-ների մասով։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների մասով գուցե ոչ շատ լայն մասշտաբով, բայց հայաստանյան գիտական հաստատություններում ի զորու են համապատասխան աշխատանքներ իրականացնել, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ Հայաստանը պետք է շարունակեր ընդգրկվել պաշտպանության ամրապնդման խնդիրներին միտված ծրագրերում։ Նրա խոսքով՝ Սովետական Միության կազմում լինելու տարիներին Հայաստանի գիտությունը, նաև տեխնիկական միտքն առնչվում էր Ռուսաստանի այնպիսի ծրագրերի հետ, որոնք միտված էին երկրի պաշտպանությանը:

«Օրինակ՝ ժամանակին պարզվեց, որ կործանիչի նշանառու համակարգի ճշգրտությունը կարելի է մեծացնել: Այդպիսի պատվեր մեր գիտությունն ունեցավ և փայլուն եղավ: Մեր խնդիրը ոչ թե կործանիչ, այլ կործանիչի վրա մեկ հանգույց ստեղծելն էր, որն ապահովում էր կործանիչի գործունեության ճշգրտությունը», - ասել է Մարտիրոսյանը:

Նա համոզված է՝ եթե նմանօրինակ ծրագրերում շարունակեինք գործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես սովետական շրջանում էր, հնարավոր էր՝ համապատասխան ծրագրերին մասնակցել, ինչը մեր ներուժն ամրապնդելու հնարավորություն կտար՝ ցանկացած ռազմական իրադրության պայմաններում:

«Հայ քիմիկոսները, օրինակ, կարող են զբաղվել այնպիսի նոր նյութերի ստեղծմամբ, որոնք օգտագործվում են որպես վառոդ», - ասել է նա՝ հավելելով, որ այս ամենին զուգահեռ, սակայն, գիտության ֆինանսավորումը շատ քիչ է:

2020 թվականի բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորումը Հայաստանում կազմել է 12.7 մլրդ դրամ։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։ Օրենքի նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---