Կոնյակի սպիրտի արտահանումը կկրկնապատկվի՝ էական անկումից հետո18 փետրվարի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար՝ նախատեսվում է 2020-ի համեմատ կրկնապատկել արտահանումը՝ հասցնելով 9 մլն լիտրի։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 2020թ․արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Գումարը կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում։ 2018-ին ՀՀ-ից կոնյակի սպիրտի արտահանումհը հասնում էր 11 մլն լիտրի։ «Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»,-ասել է Քերոբյանը։ Նախարարի խոսքով, հաշվի առնելով 2020թ․ խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում էական անկում կա։ «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,-ասել է նա։ Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |