Պաշտպան. Արագած Ախոյանը չի կալանավորվի

Պաշտպան. Արագած Ախոյանը չի կալանավորվի

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը, Ախոյանը կշարունակվի գտնվել ազատության մեջ: Այս մասին հայտարարել է նախկին պատգամավորի պաշտպան Բենիկ Գալստյանը, փոխանցում է Hetq.am-ը:

Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: Հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի, այդ թվում նաև՝ Արագած Ախոյանը բերման են ենթարկվել:

Ախոյանին ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել էր Ախոյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---