Թուրքիան արդեն հետ է կանգնել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանին աջակցելուց

PanARMENIAN.Net - Իրականում Թուրքիան արդեն հետ է կանգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանին աջակցելուց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների սկզբի փաստն ինքնին արդեն խոսում է այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը հարաբերությունների կարգավորման օրակարգում չկա: «Այն, որ Հայաստանը երբեք չի հանձնի Ղարաբաղը սահմանի բացման փոխարեն, վաղուց արդեն բոլորին պարզ է: Իսկ Բաքվի հասցեին թուրք պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միշտ օժանդակելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում, ընդամենը հայտարարություններ են: Դրանք արվում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ արտաքին օգտագործման համար: Մարտի 29-ին Թուրքիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունը պետք է ամրապնդի իր դիրքերը: Ներկայումս Թուրքիայում ընթանում է բիզնես-էլիտայի սերնդափոխություն, եւ այդ պայմաններում յուրաքանչյուր քաղաքական գործիչ ցանկանում է հայտնվել առավել ազգայնական, քան իր ընդդիմադիրը»,- ասել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---