Մանուկյանը՝ Քոչարյանին․ Այդ շենքերը հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու, անհոգ եղեք

Մանուկյանը՝ Քոչարյանին․ Այդ շենքերը հասած տանձի պես մեր ձեռքն են ընկնելու, անհոգ եղեք

PanARMENIAN.Net - Իշխանությունը պահելու համար «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե կարող է շենքեր գրավողների վրա կրակել, բայց այդ քայլին չի գնա, չի համարձակվի, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը և մեր պետությունը: ՀՀ-ում Սահմանադրությունը չի աշխատում, ամեն օր խախտում են Սահմանադրությունը: Միասին կգնանք, կհաղթենք, միասին կունենանք երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ, համոզված եղեք: Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, ազատելով փողոցներ՝ վերջը ամեն ինչը մեր ձեռքն է լինելու: Իսկ այդ շենքերը, որի մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը, անհոգ եղեք», հայտարարել է Մանուկյանը, փոխանցում է «Առավոտը»։

Փետրվարի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---