2 մլրդ դրամից ավելի՝ ոստիկանությանը. Կլինի նոր դիզայն, նոր մեքենաներ

2 մլրդ դրամից ավելի՝ ոստիկանությանը. Կլինի նոր դիզայն, նոր մեքենաներ

PanARMENIAN.Net - Ոստիկանությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 2.1 մլրդ դրամ՝ 140 պարեկային մեքենայի ու պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականանցել 2021 թվականի ամռանը:

«Մենք հույս ունենք, որ պարեկային ոստիկանության ներդրմամբ նոր շունչ և ազդակ կհաղորդվի Ոստիկանության բարեփոխումների գործընթացին, ուզում եմ տեղեկացնել, որ լինելու են նոր ավտոմեքենաներ, նոր դիզայն, նոր ձևավորում», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պարեկային ոստիկանությունում ավելի բարձր աշխատավարձ ստանալու որոշում կա։

2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն:

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները,

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---