Փաշինյան․ ԶՈւ բարեփոխումների աշխատանքային խումբ կստեղծվի

Փաշինյան․ ԶՈւ բարեփոխումների աշխատանքային խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հաստատվելու է Զինված ուժերում բարեփոխումների ծրագիրը, որի շրջանակում կստեղծվի աշխատանքային խումբ։ Նա տեղեկացրել է, որ որոշումը ստորագրելու է փետրվարի 25-ին և այն կգլխավորի պաշտպանության նախարարը։

Խումբը կզբաղվի ԶՈւ բարեփոխումների ճանապարհային քարտեզի ժամանակացույցի մշակման աշխատանքներով:

Փաշինյանը կարևորել է ռազմական ոլորտում ՌԴ հետ հետագա գործակցության սերտացումը, քանի որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգային թիվ մեկ գործընկերը։

Ավելի վաղ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---