Զոհրաբյանը՝ «Իմ քայլին». Փաշինյանին թույլ չտաք քաղաքացիական պատերազմ հրահրել

Զոհրաբյանը՝ «Իմ քայլին». Փաշինյանին թույլ չտաք քաղաքացիական պատերազմ հրահրել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձեռքը բռնել» և թույլ չտալ քաղաքացիական պատերազմ հրահրել:

«Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է: Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ կոչ անելով Փաշինյանին հեռանալ խաղաղ, առանց բախումների:

Զոհրաբյանը դիմել է նաև բանակին՝ հորդորելով թույլ չտալ, որ իշխանությունը պահելու համար ներքաշվեն քաղաքացիական բախումների մեջ:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «ծանր և դաժան ոսկոր է հայոց պետականության կոկորդին»:

Փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---