Քոչարյանն ու ՀՀԿ-ն կոչ են անում կանգնել Զինված ուժերի կողքին

Քոչարյանն ու ՀՀԿ-ն կոչ են անում կանգնել Զինված ուժերի կողքին

PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել տեր լինել պետությանը, կանգնել Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։

«Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,- ասվում է Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

ՀՀԿ ԳՄ-ն ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ»։

«Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

Մեր անդամներին և համակիրներին այսօր՝ ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ ԼՀԿ-ն ևս պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---