Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավքը

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավքը

PanARMENIAN.Net - Երևանի ազատության հրապարակում ժամը 15։00-ին մեկնարկել է ընդդիմության հանրահավքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Հայրենիքի փրկության շարժումը կոչ է արել իր համախոհներին հավաքվել այնտեղ։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի կողքին կանգնելու կոչով հանդես են եկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀԿ Գերագույն մարմինը։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ ԼՀԿ-ն ևս պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---