Օհանյանը՝ ԳՇ հայտարարության մասին․ Սա հեղաշրջում չէ՝ բանակի միանալն է ժողովրդին

Օհանյանը՝ ԳՇ հայտարարության մասին․ Սա հեղաշրջում չէ՝ բանակի միանալն է ժողովրդին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ նա ասել է, որ դա չի կարելի որակել որպես ռազմական հեղաշրջում։

«Սա հեղաշրջում չէ, սա բանակի միանալն է ժողովրդին։ Երկրի համար հիմնական սպառնալիքն անգրագետ, ապիկար կառավարումն է, որը հասցրել է այս վիճակին»,- ասել է նա։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---