Ընդդիմությունն ուզում է գիշերել Բաղրամյանում. Պողոտան բարիկադներով փակում են![]() 25 փետրվարի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Իշխանության հարցն ԱԺ-ում է լուծվելու, խորհրդարանի մոտ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով նաև, որ իրենց շտաբն այնտեղ է: Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտան երկու կողմից փակել բարիկադներով և պատրաստ լինեն գիշերն այդտեղ մնալուն: «Կմնանք, թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե պահը բաց թողնելը նշանակում է հայրենիքը կորցնել: Հանրահավաքի մասնակիցներին նախաձեռնողները տեղեկացրել են, որ ավելի ուշ վրաններ ու վառարաններ կբերվեն: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խորհրդարանը շրջափակված է: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել է, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: ![]() ![]() Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ Նրանք արդեն եղել են Ակադեմիական քաղաքի տարածքներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |