6 մարտի 2009 - 11:17 AMT
Անկարան ու Թել Ավիվը գաղտնի բանակցություններ են վարում
Անկարան ու Թել Ավիվը ինտենսիվ բանակցություններ են վարում երկկողմ հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Այդ մասին գրում է Իսրայելի Haaretz շաբաթաթերթը: Թերթը, հղում անելով Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաի վրա, հաղորդում է, որ «ընթացող բանակցություններում կողմերը նշում են թուրք-իսրայելյան հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը եւ հուսով են, որ դա հնարավոր կդառնա առաջիկա օրերին»:

Ըստ աղբյուրի, երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացում նկատվեց, երբ պաշտոնական Թել Ավիվը նամակ հղեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գրասենյակ եւ Գլխավոր շտաբ, որտեղ ասվում էր, որ Իսրայելում արդեն դատապարտել են գեներալ Միզրախիին Անկարայի հասցեին հնչեցրած իր քննադատության համար: Ինչպես նշում է աղբյուրըր, դրանից հետո Թուրքիայի ու Իսրայելի նախագահները բանակցեցին, եւ Աբդուլլահ Գյուլը ցանկություն հայտնեց մոտ ապագայում այցելել Իսրայել:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետը կտրուկ դատապարտեց Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի տարածքում, «ՑԱԽԱԼ»-ի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ավի Միզրախին հայտարարեց. «Գազայի խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների» համար Իսրայելին մեղադրելուց առաջ Անկարան պետք է ներողություն հայցի Հայոց ցեղասպանության համար, հրաժարվի երկրի հյուսիսային շրջաններում քրդերի կոշտ ճնշումներից եւ ներողություն խնդրի Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի համար»: