Ջալալ Հարությունյան. Բանակի կողքին եմ՝ վիրահատությունից հետո կխոսեմ

Ջալալ Հարությունյան. Բանակի կողքին եմ՝ վիրահատությունից հետո կխոսեմ

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, որը պատրաստվում է վիրահատության, կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունн, ասել է, որ բանակի կողքին է և միշտ այդպես է լինելու, տեղեկացնում է Irakanum.am-ը։

Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է և նա պատրաստվում է գլխի վիրահատության։

«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եմ և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»,-ասել է նա։

Հարությունյանը հաստատել է, որ պատրաստվում է վիրահատության։

«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է նա:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---