ԱԱԾ․ ՀՀ-ում Թուրքիայի ԶՈւ հատուկ խումբ չկա, կեղծ լուր է

ԱԱԾ․ ՀՀ-ում Թուրքիայի ԶՈւ հատուկ խումբ չկա, կեղծ լուր է

PanARMENIAN.Net - Թուրքիայից զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների՝ Հայաստան մուտքի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ-ն հերքել է ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե Թուրքիայի ԶՈւ-ից զինված խումբ կա երկրում։

«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,-նշել են ԱԱԾ-ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---