VPN-ի 21 մլն օգտատիրոջ տվյալները վաճառքի են հանել համացանցում

VPN-ի 21 մլն օգտատիրոջ տվյալները վաճառքի են հանել համացանցում

PanARMENIAN.Net - Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված անվճար VPN-ի 21 մլն օգտատիրոջ տվյալները վաճառքի են հանել համացանցում՝ հաքերների մոտ պահանջարկ ունեցող ֆորումներից մեկում։

Վաճառողը 3 արխիվ է առաջարկել, որոնք ենթադրաբար պարունակում են SuperVPN (ավելի քան 100 մլն ներբեռնում Google Play-ում), GeckoVPN (ավելի քան 10 մլն ներբեռնում) և ChatVPN (ավելի քան 50,000 ներբեռնում) հավելվածները, տեղեկացնում է CyberNews-ը։

Համացանցում են հայտնվել էլփոստի հասցեներ, գաղտնաբառեր և ծառայությունների հաճախորդների մուտքեր, տվյալներ բջջային սարքերի և վճարումների մասին:

Եթե արտահոսքը հաստատվի, կնշանակի, որ VPN-ն ծառայությունները ավելի շատ տեղեկություններ են հավաքում օգտատերերի մասին, քան նշված է նրանց գաղտնիության քաղաքականության մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---