Հայաստանի ապրանքարտադրողների Միությունն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման սեփական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Դեռեւս 7-8 ամիս առաջ մենք նշում էինք, որ Հայաստանին սպառնում է դրամի արժեզրկումը, որը բացասապես կանդրադառնա տեղական արտադրողի վրա եւ կհանգեցնի արտադրության ծավալների կտրուկ նվազեցման»,- ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ապրանքարտադրողների Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, դա հանգեցրեց նրան, որ 2008թ. արդյունքներով ներկրվող ապրանքը կազմեց 4,4 մլրդ դրամ, իսկ արտահանվողը` 1 մլրդ-ից մի քիչ պակաս, այսինքն` ներկրումը արտահանմանը գերազանցեց 35%-ով: Բայց, Սաֆարյանի կարծիքով, դրամի թուլացումը միայն բավական չէ տեղական արտադրության բարելավման համար. Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր ռազմավարությունը, որպեսզի բարելավի երկրի տնտեսական դրությունը:



Ելույթ ունենալով մամլո ասուլիսին` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը ներկայացրեց ճգնաժամից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ իր դատողությունները: Այդպես, նրա կարծիքով, կառավարության քաղաքականության հիմնական շեշտը պետք է դրվի նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Ինչպես ասել է Սաֆարյանը, միջազգային ֆինանսական կառույցներից ստացված վարկերը երկարաժամկետ հեռանկարում պետք է ուղղվեն Հայաստան-Իրան երկաթգծի եւ Հայաստան-Բաթումի մայրուղու կառուցմանը, ինչպես նաեւ նոր ԱԷԿ կառուցմանը: Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին, ապա այստեղ անհրաժեշտ է օժանդակել գյուղական բնակչությանը: «Ռուսաստանից ստացված կայուն վարկը եւ «Հազարամյակի կանչերը» Ֆոնդի աջակցությունը կարելի է օգտագործել Հայաստանում հացահատիկային կուլտուրաների, շաքարեղեգի մշակման եւ շատ ներկրվող ապրանքների արտադրության համար»,- ասել է Վազգեն Սաֆարյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---