Ոստիկանություն․ Մարտի 3-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ, զերծ մնացեք հակաիրավական քայլերից

Ոստիկանություն․ Մարտի 3-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ, զերծ մնացեք հակաիրավական քայլերից

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ, ինչի մասին տեղեկություններ ունի Ոստիկանությունը: Կառույցից կոչ են անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

«Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար»,-հայտարարել են Ոստիկանությունից։

Մարտի 3-ին ժամը 16։00-ին նախատեսված է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ձևավորված շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---