Իտալիայում պատվաստանյութերի հանդեպ կորոնավիրուսի կայուն շտամ են գտել 3 մարտի 2021 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։ Նա կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի դեմ։ «Իտալիայում առաջին անգամ հանդիպեցինք նիգերիական շտամին, որը մուտացիաներ ունի և որի դեմ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- հայտարարել է փորձագետը, գրում է ՏԱՍՍ-ը։ Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով, երկրում գերակշռում է առավել վարակիչ համարվող բրիտանական շտամը՝ 54-64% կազմելով, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը 20% էր։ Իտալացի մասնագետները խոսում են պանդեմիայի 3-րդ ալիքի մասին։ Կառավարությունը որոշել է փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները առավել անբարենպաստ շրջաններում, որտեղ 100,000 բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 200-250 վարակված։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր Իտալիայում վարակի 3 մլն դեպք է գրանցվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |