Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի մշակութային շերտը, տեղաշարժել գերեզմանաքարերը![]() 3 մարտի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ միջնաբերդի հյուիս-արևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։ Իրավախախտումն արձանագրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ։ Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։ Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։ ![]() ![]() Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |