Փաշինյանն ազատել է ԳՇ-ին միացած Գեղարքունիքի ու Արմավիրի փոխմարզպետերին 4 մարտի 2021 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշել է Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու։ Խոսքը Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանի ու Գեղարքունիքի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի մասին է, որոնք երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտարարել։ Նրանք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ կողմ լինելով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։ Փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |