ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից

ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան  գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից

PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարՄարին Քլարկ-Հաթթինգ հապճեպ լքել է Հայաստանը, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵԴ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշեց Նաղդալյանը։

Թե ինչ թերացումների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:

Ավելի վաղ Mediaport Տելեգրամ-ալիքը գրել էր, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»:

Մարին Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---