Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի![]() 10 մարտի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։ Դրանք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնային և անտառապատ տեղանքում, գրում է Interfax.az-ը։ Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորումներին, առանձին ստորաբաժանումների համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցությանը հրթիռային, հրետանային, հատուկ նշանակության զորքերի և ավիացիայի միջև, մշակվելու են հակաահաբեկչական գործողություններ։ Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։ Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |