Նախագիծ․ Սոցփաթեթով մուծել ցանկացած հիփոթեք կամ սպորտծառայություն

Նախագիծ․ Սոցփաթեթով մուծել ցանկացած հիփոթեք կամ սպորտծառայություն

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, անդրադառնալով սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների ավելացման նախագծին, հայտարարել է, որ արմատապես վերանայվում է սոցփաթեթի տրամադրման կարգը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների ցանկը, օրինակ՝ հնարավորություն տալ սոցփաթեթի գումարն ուղղել ցանկացած հիփոթեքային վարկի մարմանը, եթե անգամ տվյալ անձն ուղղակի համավարկառու է, գրում է Panorama.am-ը։

Գործող կարգով սոցփաթեթի շահառուները կարողանում են ստացված գումարը ծախսել 4 ուղղությամբ՝ հանգիստ, պետական սուբսիդավորմամբ ստացված հիփոթեքային վարկի մարում, ապահովագրական ծառայությունների ձեռքբերում և կրթություն։

Այժմ առաջարկվում է, որ հնարավորություն տրվի սոցփաթեթի գումարներն ուղղելու նաև մարզա-առողջարանական, սպորտային և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելուն։

«Սա ուղղված է առողջ ապրելակերպը խթանելուն։ Մարդիկ միշտ նստած են, իսկ սա առիթ կարող է հանդիսանալ, որ նրանք այցելեն, օրինակ՝ մարզասրահներ։ Բացի այդ, հնարավորություն կտրվի, որ ուսանողական վարկերը մարվեն սոցփաթեթի գումարով։ Սա հնարավորություն կտա, որ ուսանողի ընտանիքի անդամը կարողանա իր սոցփաթեթի գումարն ուղղել ուսանողական վարկի մարմանը»,- ներկայացրել է Սարսգյանը։

Նա նշել է՝ նաև հնարավորություն կստեղծվի, որ սոցփաթեթի գումարը քաղաքացին միանգամից կարողանա ուղղել, օրինակ՝ ստոմատոլոգիական որևէ կենտրոնի, որտեղ բուժել է ատամները։

Սոցփաթեթը Հայաստանում ներդրվել է հանրային հատվածի աշխատակիցների համար 2012-ին: Յուրաքանչյուր պետծառայողի համար տարեկան պետբյուջեից հատկացվում է 132,000 դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---