«Ժողովուրդ»․ Պատերազմից հետո ձերբակալվել է մոտ 180 զինծառայող

«Ժողովուրդ»․ Պատերազմից հետո ձերբակալվել է մոտ 180 զինծառայող

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է արցախյան պատերազմին վերաբերող մոտ 1500 քրեական գործ՝ 12,500-ից ավելի անձանց վերաբերյալ, տվյալները հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ իր աղբյուրներին հղումով։

Այդ քրգործերով ձերբակալվել է մոտ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարի, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպայի նկատմամբ:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ, որը տևեց 44 օր ու ավարտվեց նոյեմբերի 10-ի համաձայնությամբ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---