ԱՆ․ Կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակումների մասին լուրերը կեղծ են

ԱՆ․ Կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակումների մասին լուրերը կեղծ են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---