Նախագահը կհանդիպի նաև Մակունցին և Մարուքյանին

Նախագահը կհանդիպի նաև Մակունցին և Մարուքյանին

PanARMENIAN.Net - Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայր։ Դրանից հետո Սարգսյանի աշխատակազմը, անդրադառնալով մարտի 13-ին նախատեսված հանդիպմանը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---