Հայաստանի ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի

Հայաստանի ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի

PanARMENIAN.Net - Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն:

Մինչև այս Հակոբյանը զբաղեցնում էր Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը։

Պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցրել է պաշտոնավարումը 2020-ի հունիսին։

«Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- ասվում է թանգարանի հաղորդագրութան մեջ։

Պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակում մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր կիրականացվեն։

1921 թվականին Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Մոտ 40,000 մշակութային արժեքներից յուրաքանչյուրը՝ ամենահին ցուցանմուշից (մ․թ․ ա․ 1-ին հազարամյակ) մինչև Կոմիտասին պատկերող խորհրդանշական դիմանկար (2019), ուրույն վկայությունն է իր ժամանակաշրջանի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---